Մակարավանքը միջնադարյան հայ ճարտարապետության մի անգերազանցելի օրինակ է, որը հայտնի է իր նուրբ զարդաքանդակներով ու մշակութային արժեքով:
Ով մեկ անգամ եղել է այստեղ, անշուշտ վայելել է վանքի բարձր դիրքից երևացող տեսարանը` ընդարձակ դաշտերն ու հորիզոնը եզերող լեռնաշղթաները։