Եվ բազմությունը տեսնելով՝ Նա լեռը բարձրացավ․ և երբ նստեց այնտեղ, աշակերտները եկան Նրա մոտ։ Եվ Իր բերանը բացելով՝ սովորեցնում էր նրանց և ասում․
«Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը:
Երանի՜ նրանց, որ ողբում են, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:
Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
Երանի՜ նրանց, որ արդարության քաղցն ու ծարավն ունեն, որովհետև նրանք պիտի հագենան:
Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն:
Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը:
Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և Իմ պատճառով ձեր մասին ստելով՝ ամեն տեսակ չար բան ասեն:
Ցնծացե՛ք և ուրա՛խ եղեք, որ ձեր վարձատրությունը մեծ է երկնքի մեջ, քանի որ այսպես հալածեցին ձեզանից առաջ եղած մարգարեներին»:
Ավետարան ըստ Մատթեոսի 5.1-12