Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը

  Մի օր Հիսուսն իր աշակերտների հետ նավ նստեց և ասաց նրանց. «Եկե՛ք ծովակի մյուս կողմն անցնենք»: Եվ նրանք ճանապարհ ընկան: Մինչ աշակերտները նավն էին վարում, Նա քնեց: Եվ հանկարծ փոթորիկ եղավ ծովի վրա, նավը ջրով լցվեց. նրանք վտանգի մեջ էին: Նրանք մոտեցան, արթնացրին Նրան ու ասացին. «Վարդապե՛տ, վարդապե՛տ, կործանվում ենք»: Այն ժամանակ Նա ելավ, սաստեց քամուն և ջրի ալեկոծությունը, ու դրանք հանդարտվեցին, ու խաղաղություն եղավ:

 

 

  Եվ ասաց նրանց. «Ո՞ւր է ձեր հավատը»: Իսկ նրանք, խիստ վախեցած ու զարմացած, իրար ասացին. «Ինչիպիսի՞ մարդ է Սա, որ նույնիսկ քամիներին ու ջրերին է հրամայում, և դրանք հնազանդվում են»: 

Ավետարան ըստ Ղուկասի 8.22-25

 

Հիսուսն իշխանություն ունի բնության երևույթների վրա: Նա նաև իշխանություն ունի մեր կյանքում և կարող է հանդարտեցնել նաև մեր կյանքի փոթորիկները: