Աղոթքներ Սաղմոսներ գրքից

  Դավիթ թագավորի կյանքում աղոթքն այնքան կարևոր էր, որ նա օրը յոթ անգամ աղոթում էր։ Դավթի աղոթքները նաև երգեր էին, որոնք գրի են առնվել։ Դրանք հետագայում տեղ են գտել Աստվածաշնչում և կոչվում են սաղմոսներ։ 

  Այժմ միասին սովորենք մի քանի աղոթք, որոնք հատվածներ են սաղմոսներից։

Փառաբանության աղոթք

«Ո՛վ Տեր, մեր Տե՛ր, ի՜նչ գերազանց է Քո անունն ամբողջ երկրի վրա, որ Քո փառքը երկինքներից վեր հաստատեցիր»։ Սաղմոս 81

«Փառավորվի՛ր երկինքներից վեր, ո՛վ Աստված, Քո փառքը թող ամբողջ երկրի վրա լինի»։ Սաղմոս 575

Աղոթք Աստծո կամքը փնտրելու համար

«Պահի՛ր իմ ընթացքը Քո ճամփաների մեջ, որպեսզի քայլերս չգայթեն»։ Սաղմոս 175

«Ո՛վ Տեր, Քո ճանապարհները ցո՛ւյց տուր ինձ, Քո շավիղները սովորեցրո՛ւ ինձ։ Ինձ առաջնորդի՛ր Քո ճշմարտության մեջ ու սովորեցրո՛ւ ինձ, քանի որ Դո՛ւ ես իմ փրկության Աստվածը, ես ամբողջ օրը Քեզ եմ սպասում»։ Սաղմոս 254-5

«Սովորեցրո՛ւ ինձ Քո ճամփան, ո՛վ Տեր, ու ինձ առաջնորդի՛ր ուղիղ ճանապարհի մեջ՝ թշնամիներիս պատճաով»։ Սաղմոս 2711

Աղոթք ապահովության համար

 

«Պահպանի՛ր ինձ, ո՛վ Աստված, քանի որ հույսս Քեզ վրա է»։ Սաղմոս 161

«Աչքի բիբի պես պահպանի՛ր ինձ, ծածկի՛ր ինձ Քո թևերի հովանիով»։ Սաղմոս 178

Աղոթք ներման համար

«Ողորմի՛ր ինձ, ո՛վ Աստված՝ Քո գթասիրության համեմատ, Քո առատ գորովագթությամբ ջնջի՛ր իմ հանցանքները»։ Սաղմոս 511

«Ո՛վ Աստված, մաքուր սիրտ ստեղծի՛ր մեջս և իմ ներսում շիտակ հոգի նորոգի՛ր»։ Սաղմոս 2110

Աղոթք խաղաղ գիշերվա համար

«Խաղաղությամբ եմ պառկելու և քնելու, քանի որ Դո՛ւ ես միայն, ով Տե՛ր, ինձ ապահովությամբ բնակեցնում»։ Սաղմոս 4