Նրան պահպանեց Իր աչքի բիբի պես

  Վերջին շրջանում շատերիս մոտ անապատում լինելու զգացողություն է։ Մենք մեր հարցերն ունենք այս աշխարհին, ինքներս մեզ ու Աստծուն։ Գուցե Հակոբի նման մենք էլ ենք Աստծուց օրհնություն  խնդրում կամ, հակառակը, մտածում ենք, որ Աստված մոռացել է մեր մասին։ Բայց Աստծո խոսքը հուսադրում է մեզ՝ «Նրան ամայի երկրում գտավ, վայրի, ոռնացող անապատում նրան շրջապատեց, խրատեց, պահպանեց Իր աչքի բիբի պես» Բ Օրինաց 3210։

 

  Բ Օրինաց 32-րդ գլխում գրված Մովսեսի երգն Աստծո գործերի մասին է։ Այս հատվածում նա հիշատակում է, թե Տերն ինչ արեց Հակոբին՝ ցույց տալու համար Իսրայելի նկատմամբ Իր վերաբերմունքը։

  Տիրոջը գտնելը պատահականության արդյունք չէ, այլ հարատև փնտրտուքի, ինչպես Ղուկաս 15-րդ գլխում գտնվեցին կորած ոչխարը, դրամն ու որդին։

 

 

  Բ Օրինաց 3210-ում Մովսեսը գովերգում է Աստծուն, թե նա ինչպես Սինայի Անապատում գտավ Հակոբին։ Եվ գտնելը պասիվ գործողություն չէր, քանի որ Նա հայտնեց Իր կամքն ու ուխտի հարաբերության մեջ մտավ Հակոբի հետ՝ տալով Իր շնորհն ու օրհնությունը։ Գտնելը Աստծո մենաշնորհն է։ Նա է նախաձեռնում  Իր հայտնությունը մարդուն։ Գտնելը ենթադրում է բավարար չափով խնամել, հոգ տանել, շրջափակել անցակալի միջավայրերից։

 

  Հակոբն անապատում էր։ Իսկ անապատն այն վայրն է, որտեղ չկա կենսական նշանակություն ունեցող պայմաններ՝ սնունդ, ջուր, ապահովություն։ Սա վտանգներով լի, վայրի, ոռնացող անապատ է։ Սակայն հենց անապատում է, որ մարդն Աստծո շնորհի մեջ գտնում է ինքն իրեն։

 

  Տերը Հակոբին շրջապատեց պաշտպանության համար, նրան սովորեցրեց՝ խրատելով և պահեց Իր աչքի բիբի պես։ Աչքի բիբը մարդու մարմնի ամենանուրբ և օգտագործվող մասերից մեկն է։ Այս համեմատությունն էլ ցույց է տալիս, թե ինչքան կարևոր ենք մենք Աստծո համար։ 

 

  Հիմա, երբ անապատով ենք անցնում, կարևոր է հիշել, որ Աստված փնտրում է, որպեսզի գտնի ինձ ու քեզ, ինչպես Հակոբին կամ Հագարին գտավ։ Այս գտնելն ինքնանպատակ չէ, այլ Իրեն ճանաչելու, Իր առաջնորդության և իմաստության մեջ ապրելու հնարավորություն է։ Կարևոր է քո արձագանքը ուզո՞ւմ ես դառնալ Նրա աչքի բիբը։ 

Շուշան Ենգիբարյան