Հիսուսին խաչող հարյուրապետն ու զինվորները զարմանքից քար կտրեցին, երբ տեսան Նրա մահը։ Ընդամենը մի քանի րոպե առաջ էր, որ ծաղրում էին Նրան և ձեռքերը գամում խաչափայտին։ Իսկ քիչ անց ականատես եղան, թե ինչպես խավարեց երկինքը, երկրաշարժ եղավ, լսեցին խաչին գամված Հիսուսի խոսքերը։ Նրանց համար պարզ դարձավ, որ Հիսուսը սովորական մարդ չէր, այլ Աստծու Որդի էր։
«Իսկապես այս մարդն արդար Էր»,- Հովհաննեսի ավետարանում տեսնում ենք հարյուրապետի արձագանքը։
Այս ամենը մեզ ցույց է տալիս, որ նույնիսկ նրանք, ովքեր չէին հավատում Հիսուսին, կարող են ճանաչել Նրա աստվածային էությունը՝ տեսնելով Նրա գործերը և զորությունը։ Սա մեզ հիշեցնում է, որ Աստված կարող է ճշմարտությունը հայտնել նույնիսկ նրանց, ովքեր ի սկզբանե պատրաստ չէին և ունակ չէին այն ընդունելու։
Այստեղից կարող ենք ենթադրել, որ հարյուրապետի և նրա զինվորների կյանքում ինչ-որ բան փոխվեց խաչի տակ։ Նրանք, Հիսուսին ընդունելով որպես Աստծու Որդի, ստացան ոչ միայն աստվածհայտնության շնորհ, այլև փրկության և հավիտենական կյանքի հույս։
Իհարկե ամեն բան խաչի վրա չավարտվեց, որովհետև երեք օր անց Հիսուսը, հարություն առնելով, ապացուցեց նույնիսկ մահի վրա Իր իշխանությունը և ցույց տվեց, որ յուրաքանչյուրս, Իրեն հավատալով, կունանանք հավիտենական կյանք։
Սիրելի՛ բարեկամ, Հարության տոնը լավագույն ժամանակն է նորովի հասկանալու և ընդունելու, որ Հիսուսն իսկապես Աստված է և փրկության միակ ճանապարհը։
«Քրիստոս հարյավ ի մեռելոց․ օրհնյալ է Հարությունը Քրիոստոսի»։
Հասմիկ Հարությունյան