Ես Անահիտ Դավթյանն եմ, 13 տարեկան, սահմանամերձ Շաղատ գյուղից։ Արդեն 3 տարի է, ինչ հաճախում եմ Շաղատում կիրակնօրյա դպրոց և հիշում եմ` երբ առաջին անգամ ստացա «Շողիկ» հանդեսը՝ իմ առաջնորդի կողմից։ Ինձ միանգամից գրավեցին աստվածաշնչյան պատմությունները, գեղեցիկ ձևավորումը և առաջադրանքները։ Սիրում եմ հատկապես «Շողիկում» եղած խաղերը՝ առաջադրանքների տեսքով, որոնք կատարում եմ մեծ հաճույքով ու դրանց միջոցով բացահայտում եմ նաև ինձ։ «Շողիկի» վերջին համարում ինձ հատկապես դուր եկավ «Թիթեռնիկի հրաշալի փոխակերպումը» էջը։ Ես մեծ անհամբերությամբ և սիրով եմ սպասում հաջորդ համարներին։
Անահիտ Դավթյան, 13 տարեկան, գ․ Շաղատ
Բարև՛, սիրելի՛ «Շողիկ»։ Ես շատ ուրախ եմ քեզ հետ ծանոթանալու համար։ Առաջին անգամ թերթելով էջերը, հասկացա, որ ինձ և իմ ընկերներին հետաքրքրող շատ թեմաներ կան այս ամսագրում։ Ասեմ, որ շատ գեղեցիկ, գունավոր և տպավորիչ էջեր են։ Հուսով եմ՝ մի օր կհանդիպենք և միասին կքննարկենք «Շողիկում» տեղ գտած նյութերի մասին։
Ռուբեն Խաչատրյան, 8 Տարեկան, ք. Արմավիր
Նախ ասեմ, որ «Շողիկը» շատ լավ ամսագիր է և նրա մեջ ներառված են շատ հետաքրքիր պատմություններ՝ Աստծո մասին։ Նաև կան խաղեր և հանելուկներ։ Ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ հաճախել կիրակնօրյա խմբակ և լսել Աստծո Խոսքը։ Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները, այդ թվում՝ ես, լինենք Դանիելի պես և օրը գոնե 3 անգամ աղոթենք։
Լուսինե Աբգարյան, 11 տարեկան, ք. Արմավիր
Ես Աստղիկ Առաքելյանն եմ քաղաք Սիսիանից։ Ես 12 տարեկան եմ, և արդեն չորս տարի է, ինչ հաճախում եմ եկեղեցի։ Շատ եմ սիրում, երբ իմ առաջնորդներն ինձ տալիս են «Շողիկի» հերթական համարը, և ես այն մեծ ուրախությամբ տանում եմ տուն։ Սիրում եմ տանն ուսումնասիրել այն և կատարել դրանում եղած առաջադրանքները։ Ինձ դուր են գալիս նրա գույները, Աստվածաշնչյան պատմությունները, առաջադրանքները, խաղերը, որոնց միջոցով բացահայտում եմ իմ գիտելիքները և բնավորությանս գծերը։ Ես խնամքով եմ պահում իմ բոլոր «Շողիկները» և անհամբերությամբ սպասում հաջորդ համարին։
Աստղիկ Առաքելյան, 12 տարեկան, ք․ Սիսիան
Շնորհակալություն «Շողիկ» ամսագրին՝ մեզ հոգևորապես կրթելու և Աստծո լույսը սփռելու համար։
Ամեն օր կարդալով «Շողիկը», ծանոթանալով աստվածաշնչյան առակներին և խրատներին՝ ստանում եմ նորանոր գիտելիքներ մշակույթի և եկեղեցու մասին։
Հակոբ Հակոբյան, 10 տարեկան, ք. Արմավիր