Ու՞մ կարելի է համարել իմաստուն մարդ...

Երկու մարդ որոշեցին իրենց համար տուն կառուցել։

Առաջին մարդը, որ իմաստուն էր, որոշեց իր տունը կառուցել ժայռի վրա։ Նա մտածեց, որ ժայռը շատ ամուր է, և երբ անձրևներ գան կամ քամին փչի, իր տունը չի ընկնի։ Նա սկսեց քրտնաջան աշխատել, մեծ քարեր տեղափոխեց ու ամեն ինչ լավ միացրեց, որպեսզի իր տունը ամուր լինի։

Իսկ երկրոդը, որը այնքան էլ խելացի չէր, ընտրեց ավազը։ Նա մտածեց, որ ավազի վրա տուն կառուցելը ավելի հեշտ է և շատ արագ կավարտի իր տունը։ Նա արագ-արագ կառուցեց իր տունը և ուրախությամբ մտավ ներս։

Բայց ահա մի օր մութ ամպեր կուտակվեցին ու սկսվեց ուժեղ անձրև տեղալ։ Գետերը սկսեցին բարձրանալ, քամին սաստիկ փչեց։ Խելացի մարդու տունը, որ կառուցված էր ժայռի վրա, չփլվեց։ Այն մնում էր ամուր ու անխախտ։

Բայց հիմար մարդու տունը, որ կառուցված էր ավազի վրա, փլվեց։ Ավազը չկարողացավ պահել տունը, և այն քանդվեց։

Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ մենք պետք է մեր կյանքը կառուցենք ամուր հիմքերի վրա, ինչպես իմաստուն մարդը։ Այդ ամուր հիմքը Աստծո խոսքն է, որը մեզ կօգնի դիմակայել ցանկացած դժվարության։

Ըստ Մատթեոս ավետարանի