Ասացվածքներ, որոնք սկիզբ են առել Աստվածաշնչից

 Առօրյա խոսքում մենք հաճախ ենք օգտագործում ասացվածքներ: Դրանք գեղեցկացնում են մեր խոսքը և այն ավելի պատկերավոր դարձնում: Իսկ երբևէ մտածե՞լ ես, որ այդ ասացվածքների մի մասը սկիզբ է առել Աստվածաշնչից: Այդ ասացվածքները ժամանակի ընթացքում որոշ փոփոխություն են կրել՝ պահելով իրենց բուն իմաստը:

1. Փոս փորողն ինքն է ընկնելու փոսի մեջ, և ով քար է գլորում, դա իր վրա է շրջվելու: Առականեր 26.27

 

2. Քեզ թող ուրիշը գովի, և ոչ թե՝ քո բերանը, օտարը, և ոչ թե քո շուրթերը: Առակներ 27.2

 

3. Քո բարեկամին ու հորդ բարեկամին մի՛ թողնիր ու քո նեղության պահին եղբորդ տուն մի՛ գնա. մոտիկ դրացին հեռվում եղող եղբորից լավ է: Առակներ 27.10 (Ժողովրդական  ասացվածքը՝ մոտիկ հարևանը հեռու բարեկամից լավ է):

 

4. …որովհետև մարդ ինչ որ ցանում է, այն էլ պիտի հնձի: Գաղատացինրի 6.8

 

5. Աչքի դեմ աչք, ատամի տեղ ատամ… Ելից 21.24

 

6. Սուրբ բանը շներին մի՛ տվեք և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ նետեք: Մատթ. 7.6

 

7. Կարո՞ղ է եթովպացին փոխել իր մաշկը, կամ ընձառյուծը՝ իր խայտուցները… Երամիա 13.23 (Ժողովրդական ասացվածքը՝ կարմիր կովը իր կաշին չի փոխի):