Աստվածաշնչի ամենից ամենաները

 

1. Աստվածաշունչն առաջին տպագիր գիրքն է աշխարհում՝ 1452 – 1455 թթ.: Այն նաև ամենաշատ թարգմանված գիրքն է: Միայն19 – րդ դ. այն թարգմանվել է 4000 լեզուներով: 2000 թ. վերջին Աստվածաշնչի թարգմանած լեզուների թիվն անցավ 1900 –ից:

 

2. Աստվածաշնչում ամենաշատ օգտագործված բառը Տերն է՝ 7956 անգամ, որին հաջորդում է Աստված բառը՝ 4691 անգամ, ապա՝ մարդ, Իսրայել և ժողովուրդ բառերն են:

 

3. Աստվածաշնչի ամենաերկար գիրքը Սաղմոսներ գիրքն է: Այն ունի 150 գլուխ: Հենց այս գրքում է գտնվում նաև Աստվածաշնչի ամենաերկար գլուխը Սաղմոս 119-ը, և ամենակարճը՝ Սաղմոս  117 – ը, որն ունի ընդհամենը 2 համար:

4. Աստվածաշնչի ամենակարճ գիրքը Հովհաննես առաքյալի երրորդ թուղթն է: Այն ունի միայն 14 համար:

5. Աստվածաշնչի ամենակարճ համարը Հովհաննու ավետարանի 11.35 –ն է. «Հիսուսն արտասվեց»:

6. Աստվածաշնչի ամենաերկարակյաց մարդը Ենովքի որդի Մաթուսաղան էր, ով ապրեց 969 տարի: Նրա մասին խոսվում է Ծննդոց գրքում:

7. Աստվածաշնչում ամենաշատ հիշատակված լեռը Սիոնն է: Այն Աստվածաշնչում հիշատակվում է 163 անգամ: Սիոնը լեռ կամ բլուր է Երուսաղեմում, որտեղ գտնվում էին Աստծո տաճարը և Դավիթ թագավորի ապարանքը: Անվան նշանակությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ. §դիտանոց կամ կարկառ, ըստ ոմանց էլ՝ ցամաքություն, չորություն¦:

8. Ամենաշատ եկեղեցիները հիմնել է Պողոս առաքյալը: Ոմանք ասում են, որ նա հիմնադրել է 14 եկեղեցի: Սակայն կան ենթադրություններ, որ դրանք ավելին են, քան 14-ը: