1. Երևանի բնակչությունը կազմում է մոտ մեկ միլիոն:
2. Երևանը զբաղեցնում է մոտավորապես 230 քառ. կմ տարածություն:
3. Քաղաքի միջով հոսում են Հրազդան և Գետառ գետերը:
4. Ներկայիս Երևանի մի շարք թաղամասերի անունները գալիս են դեռ 18 – րդ դարից, ինչպես, օրինակ, «Կոնդ», «Շիլաչի» (ներկարարների թաղամաս):
5. Առաջին համալսարանը Երևանում բացվել է 1920թ.:
6. Երևանում կա ավելի քան 1500 ցայտաղբյուր, որոնցից հաշվառված են և պատմամշակութային արժեք են ներկայացնում 500-ը:
7. Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող «Յոթ աղբյուր» ցայտաղբյուրի գլխադրերի օգնությամբ կարելի է իմանալ նաև ժամը, քանի որ դրանք հատուկ այնպես են պատրաստված, որպեսզի միաժամանակ ծառայեն նաև որպես արևային ժամացույց:
8. Երևանի Շենգավիթ վարչական շրջանն ավելի հին է քան Երևանը: Այն ունի շուրջ 6000 տարվա պատմություն: