Հետաքրքիր փաստեր մայրաքաղաքների մասին

  • Տանզանիայում 2 մայրաքաղաք կա: Ադմինիստրատիվ կենտրոնը պատմական մայրաքաղաք Դար-էս-Սալամն է, իսկ օրենսդիրը՝ Դոդոման:
  • Երուսաղեմը միանգամից 2 երկրների մայրաքաղաք է՝ Իսրայելի և Պաղեստինի:
  • Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը անմիջապես երկրի կենտրոնական մասում է:
  • Ղազախստանի մայրաքաղաք Աստանան ղազախերենով հենց նշանակում է մայրաքաղաք:
  • Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը միակը չէ: Լոնդոն անունով քաղաքներ կան նաև ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում: Ընդ որում, կանադական Լոնդոնը, ինչպես և Բրիտանիայի մայրաքաղաքը, տեղակայված է Թեմզա գետի ափին:
  • Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը 2 մասից է բաղկացած, որոնք հենց այդպես էլ կոչվում են ՝ Բուդա և Պեշտ: Նախկինում դրանք տարբեր քաղաքներ էին:
  • Եվրոպայում առաջին լուսացույցը կանգնեցվել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 1924թ.:
  • Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը հաճախ անվանում են «վարդագույն քաղաք», քանի որ շինությունների մեծամասնությունը կառուցված է վարդագույն տուֆից:
  • Երևանն ընդգրկված է ամենաանվտանգ քաղաքների հարյուրյակում: