Կայեն և Աբել

   Ադամն ու Եվան երկու որդի ունեցան՝ Կայենն ու Աբելը: Եվան ասաց. «Մարդ ծնեցի Աստծո զորությամբ»: Աբելը դարձավ հովիվ, իսկ Կայենը՝ հողագործ: Որոշ ժամանակ անց Կայենը երկրի բարիքներից ընծա բերեց Աստծուն, իսկ Աբելը բերեց իր ոչխարների առաջնեկներից՝ նրանցից պարարտներին: Աստված բարի աչքով նայեց Աբելին ու նրա ընծաներին, իսկ Կայենի ու նրա ընծաների վրա ուշադրություն չդարձրեց:

   Կայենը շատ տրտմեց, նրա դեմքը մռայլվեց: Աստված Կայենին ասաց. «Ինչո՞ւ ես բարկացել և ինչո՞ւ ես երեսդ կախել: Եթե բարին անես, չե՞ս ընդունվի. բայց եթե բարին չես անում, մեղքը դռան առաջ պառկած է, և նա քեզ է ցանկանում. բայց դու պետք է իշխես նրա վրա»:

 

Կայենն ասաց իր եղբորը՝ Աբելին. «Արի՛ գնանք դաշտ»: Երբ նրանք դաշտ հասան, Կայենը հարձակվեց Աբելի վրա և սպանեց նրան: Աստված հարցրեց Կայենին. «Ո՞ւր է քո եղբայր Աբելը»: Նա պատասսխանեց. «Չգիտեմ, մի՞թե ես իմ եղբոր պահապանն եմ»: Աստված ասաց. «Ի՞նչ ես արել. քո եղբոր արյան ձայնը գետնից աղաղակում է Ինձ: Արդ դու անիծյալ ես այն երկրից, որ իր բերանը բացեց եղբորդ արյունը քո ձեռքից ընդունելու. երբ հողը մշակես, նա այլևս իր զորությունը չի տա քեզ. երկրի վրա աստանդական ու թափառական պիտի լինես»: Կայենն ասաց Աստծուն. «Իմ պատիժն ավելի մեծ է, քան ես կարող եմ կրել: Ահա ինձ այսօր երկրի վրայից արտաքսեցիր, և Քո երեսից պիտի թաքնվեմ և երկրի վրա աստանդական ու թափառական պիտի լինեմ, և կլինի այնպես, որ ամեն ինձ գտնող ինձ կսպանի»: Աստված պատասխանեց նրան. «Ուրեմն, ով որ Կայենին սպանի, նրանից յոթնապատիկ վրե՛ժ առնվի»: Եվ Աստված մի նշան դրեց Կայենի վրա, որպեսզի ոչ ոք, ով հանդիպի նրան, չսպանի:

 

Մեր մեղքերը մեզ հեռացնում են Աստծո ներկայությունից: