Ամուր հիմքը

  Հիսուսի շուրջը միշտ մեծ բազմություն էր հավաքվում: Մարդիկ, լսելով նրա հրաշքների մասին, գալիս էին՝ անձամբ Նրան տեսնելու: Հիսուսը բժշկում և սովորեցնում էր մարդկանց: Մի անգամ Նրա շուրջը դարձյալ մեծ բազմություն էր հավաքվել: Բազմությանը տեսնելով՝ Նա լեռը բարձրացավ. և երբ նստեց այնտեղ, աշակերտները եկան Նրա մոտ: 

 

 

Հիսուսը սկսեց նրանց սովորեցնել: Շատ բաներ սովորեցնելուց հետո ասաց. «Ո՛վ լսում է Իմ այս խոսքերը և կատարում է դրանք, նրան նմանեցնում եմ մի իմաստուն մարդու, որ իր տունը շինելու համար հողը խորը փորեց և հիմքը ժայռի վրա հաստատեց: Եվ երբ հեղեղները եկան, և հոսանքը խիստ ուժգնորեն հարվածեց այդ տանը, այն չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հիմնված: Բայց նա, որ լսում է և չի կատարում, նմանվում է մի անխելք մարդու, որ իր տունը շինեց ավազի վրա՝ առանց հիմքի: Եվ երբ հոսանքն ուժգնորեն խփեց, տունն անմիջապես փլվեց,  և այդ տան կործանումը մեծ եղավ»:

 

Քրիստոսն է այն ամուր հիմքը, որի վրա մենք կարող ենք կառուցել մեր կյանքը:

 

 Ավետարան ըստ Մատթեոսի 7.24-29

Ավետարան ըստ Ղուկասի 6.47-49