10 թիվը բնության մեջ
Օմարները` փշոտ խեցգետինները, 10 ոտք ունեն։
Կարիճն ունի 10 աչք: Երկուսը մեծ են, մյուսները` մանր:
Կույր օձն ապրում է ավազի մեջ և ընդամենը 10 րոպե կիզիչ արևի տակ մնալով՝ սատկում է:
Ջրի տակ լողացող փոկի սրտի աշխատանքը դանդաղում է 10 անգամ, որպեսզի թթվածնի պաշարը ճիշտ օգտագործվի։
Պատկերացնո՞ւմ ես` աշխարհում գոյություն ունեն թռչող ձկներ: Նրանք և՛ լողում են ջրում, և՛ թռչելով անցնում 10 մետր հեռավորություն։
3 թիվը բնության մեջ
Ճապոնական ծովային սարդ-խեցգետինն աշխարհի ամենախոշոր խեցգետինն է: Նրա ոտքերի բացվածքը հասնում է մինչև 3 մետրի:
Ութոտնուկն ունի 3 սիրտ:
Ոզնու փշերի երկարությունը միջինում 3 սմ է:
Կկվի ձուն կշռում է 3 գրամ։
Աշխարհի ամենախոշոր արջերից մեկը կոդիակ կոչվող արջն է: Նա ապրում է Ալյասկայում ու կանգնած դիրքում ունի 3 մետր հասակ: Պատկերացնո՞ւմ ես՝ ավելի բարձր, քան ձեր տան առաստաղն է:
Աֆրիկյան ջայլամն ունի 3 մետր հասակ:
Կապույտ կետի լեզուն 3 տոննա է կշռում. համարյա ամենագնացի քաշին է:
2 թիվը բնության մեջ
Նորածին ընձուղտն ունի մինչև 2 մ հասակ։
Լուսնի վրա վայրէջք կատարած առաջին տիեզերագնացները տիեզերանավից դուրս 2 ժամ են անցկացրել։
Մարս մոլորակն ունի 2 արբանյակ:
Երկնագույն կետը կարող է ուտել օրական մինչև 2 տոննա կեր:
Լեմուրն ունի 2 լեզու:Հիմնական լեզվի տակ գտնվում է «ստորին լեզուն»,որով մաքրում է ստորին ծնոտի ատամները։
Կենգուրուները ծնվում են շատ փոքր՝ ընդամենը 2 սմ: Բայց շարունակում են մեծանալ ողջ կյանքի ընթացքում:
Թքող կոբրաները թույնը կարող են թքել 2 մ հեռու: