Աստվածաշունչը կազմված է Հին և Նոր Կտակարաններից: Հին Կտակարանը պարունակում է 39 գիրք, իսկ Նոր Կտակարանը՝ 27:
Աստվածաշնչի բոլոր գրքերը բաժանված են գլուխների, իսկ գլուխները՝ համարների, այն է՝ այդ գլուխների բոլոր նախադասությունները համարակալված են:
Հին Կտակարանի բաժանումը համարների կատարվել է 15-րդ դ.՝ Նաթան Եբրայեցու կողմից: 16-րդ դ. Եվրոպայում առաջին անգամ Նոր Կտակարանը, ապա և բովանդակ Աստվածաշունչը համարակալել է փարիզաբնակ գիտնական, տպագրիչ Ռոբերտ Սթիվենսը:
Գլուխների և համարների բաժանումն օգնում է մեզ արագ գտնելու անհրաժեշտ հատվածը:
Օրինակ՝ Առակներ 22.12
«Սիրտդ տուր խրատի ու ականջներդ՝ գիտության խոսքերին»:
Այստեղ «Առակներ»-ը գիրքն է մատնանշում, 22-ը՝ գլուխը, իսկ 12-ը՝ համարը:
Այժմ բացի՛ր Աստվածաշունչդ և փորձիր գտնել հետևյալ համարները.
Սաղմոս 19.14
Մատթեոս 5.13
Փիլիպեցիներին 4.4
Ժողովող 3.1