Բնության մեջ տեղի են ունենում անհավանական փոփոխություններ, որոնց հետևելը բավականին հետաքրքիր է:
Դու երբևէ մտածե՞լ ես, թե որտեղից են առաջանում թիթեռները, օրինակ՝ նարնջագույն-մոխրագույն հիասքանչ մոնարխները, որոնք առանձնանում են երկար ճանապարհ անցնելու ապշեցուցիչ ունակությամբ: Թիթեռներն իրենց կյանքը սկսում են շատ փոքրիկ սպիտակ ձվից: Հետո ձվից հայտնվում է թրթուրը։ Թրթուրն ուտում և մեծանում է, մինչև դառնա մեծ, գծավոր թրթուր, որը կպչում է ճյուղին և սկսվում է «հրաշքը»: Նրա մարմինը պատվում է ամուր կանաչավուն կեղևով, որը կոչվում է հարսնյակ։ Դրա մեջ թրթուրն աստիճանաբար փոխվում է: Ընդամենը մի քանի շաբաթ անց հարսնյակը պայթում է և դրա միջից հայտնվում է հիասքանչ նարնջագույն-մոխրագույն թիթեռը: Նա արևի տակ պարզում է թևերն ու ճախրում դեպի վեր։
Ո՞վ կարող էր մտածել, որ գիրուկ գծավոր թրթուրը երբևէ կվերածվի նրբագեղ թիթեռի։ Ինչպես և թրթուրները, մենք քեզ հետ աստիճանաբար դառնում ենք այնպիսին, ինչպիսին մեզ ցանկանում է տեսնել Աստված։ Երբեմն դժվար է սպասել, թե երբ ենք մենք մեծանալու, բայց կարելի է չկասկածել, որ Աստված մեզ միշտ կօգնի։ Եթե մենք հավատում և լսում ենք Նրան, Նա օգնում է մեզ մեծանալ և փոխվել դեպի լավը։